General Image
Blue Shadow

Altus Construct — Զարգացում և շինարարություն

Մենք Հայաստանում գործող առաջատար շինարարական և դեվելոփմենթ ընկերություն ենք։ Մեր ռազմավարական զարգացման շրջանակում նախատեսում ենք ընդլայնել գործունեությունը՝ ընդգրկելով Հայաստանի առանցքային տարածաշրջաններն ու իրականացնելով նախագծեր երկրի տարբեր հատվածներում։

Մեր հիմնական մասնագիտացումը հանգստյան գոտիների և քաղաքամերձ բնակելի նախագծերի ամբողջական իրականացումն է՝ «Ամբողջը մեկում» սկզբունքով՝ հայեցակարգի մշակումից և նախագծումից մինչև շինարարություն և նախագծի ամբողջական ավարտ։

Մենք աշխատում ենք պաշտոնական պայմանագրային հիմունքներով և, կախված նախագծի առանձնահատկություններից, կարող ենք հանդես գալ ինչպես գլխավոր կապալառուի, այնպես էլ մասնագիտացված ենթակապալառուի կարգավիճակով։

About Image
General Image
Blue Shadow
Հայեցակարգի մշակում․ Ժամանակակից պահանջներին համապատասխան քաղաքամերձ ցածրահարկ բնակելի համալիրների հայեցակարգերի մշակում՝ հաշվի առնելով անշարժ գույքի շուկայի զարգացող միտումները։
Ճարտարապետական և աշխատանքային նախագծում․ Էսքիզային լուծումների, գծագրերի և շինարարական աշխատանքային ամբողջական փաստաթղթերի պատրաստում։
Շինարարության կառավարում․ Շինարարական և մոնտաժային աշխատանքների ամբողջական համալիրի կազմակերպում, համակարգում և իրականացում։
Գույքի և ինժեներական համակարգերի սպասարկում․ Կառուցապատված նախագծերի շարունակական տեխնիկական սպասարկում և օբյեկտների համալիր կառավարում։
Մեր թիմում ընդգրկված են ղեկավարներ, ճարտարապետներ, շինարարական տեղամասերի ղեկավարներ և վարպետներ, որոնք ունեն համապատասխան բարձրագույն տեխնիկական կրթություն, ոլորտային անհրաժեշտ լիցենզիաներ և պաշտոնական հավաստագրեր։

Կառուցվածքը

Մեր գործունեությունը հիմնված է երեք մասնագիտացված և փոխկապակցված ստորաբաժանումների արդյունավետ համագործակցության վրա․
Ռազմավարական մարքեթինգի բաժին
ուսումնասիրում է քաղաքամերձ բնակելի անշարժ գույքի շուկայի միտումները, գնահատում ժամանակակից ճարտարապետական տեխնոլոգիաները, համակարգում կապը մատակարարների և հաճախորդների հետ և մշակում նոր նախագծերի տեխնիկատնտեսական հիմնավորված առաջարկներ։
Դիզայնի և ճարտարապետության բաժին
մշակում է համալիր լուծումներ՝ ներառյալ գլխավոր հատակագծումը, ճարտարապետական և կոնստրուկտիվ նախագծումը, ինտերիերի դիզայնը և անհատական լանդշաֆտային ձևավորումը։
Շինարարության և ինժեներական աշխատանքների բաժին
իրականացնում է շինհրապարակների նախապատրաստում, ընդհանուր շինարարական աշխատանքներ, ինժեներական կոմունիկացիաների տեղադրում, տարածքների բարեկարգում և հարդարման աշխատանքներ։ Նախագծերի իրականացումն ապահովվում է մասնագիտացված ծանր տեխնիկայի և սարքավորումների սեփական պարկով, ինչպես նաև նյութատեխնիկական ապահովման և լոգիստիկայի կազմակերպված համակարգով։

ՄԵՐ ՏԵՍԼԱԿԱՆԸ

Դառնալ Հայաստանի ցածրահարկ քաղաքամերձ բնակելի նախագծերի շուկայի առաջատար։
ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Ստեղծել ներդաշնակ համագործակցություն կառուցապատողների և ապագա բնակարանատերերի միջև՝ ձևավորելով գեղագիտական, անվտանգ և հարմարավետ բնակելի միջավայրեր, որոնք ներդաշնակորեն ինտեգրվում են շրջակա բնական միջավայրին։
House

    Հարցերի դեպքում կապ հաստատեք մեզ հետ